Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումը կուղեկցվի պահանջատիրական ցույցով

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Իսրայելի Կնեսետի օրակարգում է: Հուլիսի 5-ին՝ գերմանական Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից մեկ ամիս անց, Ցեղասպանության թեմայով քննարկումներ տեղի կունենան Իսրայելի խորհրդարանում:

Ըստ «Հայերն այսօր»ի՝ նույն օրը՝ ճիշտ քննարկման ժամին, Իսրայելի Կնեսետի մոտ մի խումբ հայեր եւ հրեաներ բողոքի ցույց կանցկացնեն՝ պահանջելով Կնեսետից ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բողոքի ցույցը կազմակերպել է Երուսաղեմի միացյալ հանձնախումբը, հավաքավայրը՝ Սիոն դուռ:

Scroll Up