Բողոքի ցույց` Թեհրանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև (լուսանկարներ)
Ապրիլի 16-ի առավոտյան Թեհրանում Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) գրասենյակի առջև տեղի ունեցավ երիտասարդական համահավաք-ցույց` Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջով, գրում է hyeli.com կայք-էջը:
Ցույցի դրվեցին պաստառներ #ՐեքոգնայզԱրմենիյանՋենոսայդ գրությամբ և բաներներ, որոնք պարսկերեն և անգլերեն լեզուներով կազմակերպությանը հորդորում էին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:
Ցույցի ավարտին մասնակից երիտասարդների ներկայացուցիչներն իրենց պահանջները գրավոր կերպով հանձնեցին Թեհրանում ՄԱԿ-ի գրասենյակին ներկայացուցչին:
Լուրի հրապարակման ընթացքում տեղեկացանք, որ սույն ցույցերը հանձնարարվել է Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի կողմից բոլոր երկրների երիտասարդական և ուսանողական միություններին, որպեսզի մարտ և ապրիլ ամիսներին յուրաքանչյուր հինգշաբթի կազմակերպեն ցույցեր` մի շարք երկրների դեսպանատների, ՄԱԿ-ի ու Եվրախորհրդի գրասենյակների առջև: