Քիմ Քարդաշյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Շոայի հիմնադրամի կազմակերպած միջոցառմանը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/05/1506406_10154108430525613_9155117223111630050_n.jpg)
Հայազգի աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Շոայի հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնի հեռուստաասղը տեղեկացրել է Instagram-ի իր էջում, որտեղ տեղադրել է իր լուսանկարը Ցեղասպանության 100-ամյա վերապրածի հետ:
«Պատիվ ունեմ մասնակցելու Շոայի հիմնադրամի միջոցառմանը` աջակցելու Հայոց ցեղասպանության վկայությունների տարածմանը: Ես նստած եմ ամենաոգեշնչող մարդու` Հայոց ցեղասպանությունը վերապրած 100-ամյա ականատեսի կողքին»,- նման գրառում է թողել Քարդաշյանը:
Մանրամասն՝ armenpress.am-ում: