Իտալական Պարմա քաղաքում Հայոց ցեղասպանության թեմայով ցուցահանդես է բացվել
Իտալական Պարմայի «Պիեռ-Մարիա Ռոսսի» թանգարանում Հայոց ցեղասպանության թեմայով ցուցահանդես է բացվել: Ըստ TV Parma-ի, ներկայացված են գերմանացի հայտնի մարդասեր Արմին Վեգների լուսանկարները: Ցուցադրությունը տևելու է մինչև օգոստոսի 2-ը, գրում է News.am-ը:
«Վեգների լուսանկարներում պահպանվել են ողբերգության մասին վկայությունները: Նա նպատակ ուներ աշխարհին պատմել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Օսմանյան կայսրությունում: Ավելի ուշ նա փորձեց կանխել Հիտլերի գործողությունները՝ հրեաների կոտորածի առաջին ալիքից հետո 1933 թվականին նրան ուղղված նամակով»,- նշվում է ռեպորտաժում:
Ցուցահանդեսին մասնակցել է նաև Արմին Վեգների որդին՝ Միշա Վեգները, որը ներկայացրել է հոր մասին «Նամակ Հիտլերին» գիրքը: