Տեղի կունենա «Սփյուռք» ամառային դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը

Հուլիսի 6-ին, ժ.16:00-ին ԵՊՀ մեծ դահլիճում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության 2016թ. «Սփյուռք» ամառային ամենամյա դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը, որն իրականացվում է ԵՊՀ-ի հետ համատեղ (hասցեն՝ Ալեք Մանուկյան 1, կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ):

Բացմանը ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Միջոցառման ավարտին տեղի կունենա համերգ, որը կազմակերպել է ԵՊՀ մշակույթի կենտրոնը:

 «Սփյուռք» ամառային դպրոցում դասընթացները կանցկացվեն հինգ ուղղություններով՝

 Հայոց լեզվի արագացված ուսուցում (հուլիսի 3-30),

  1. Հայոց լեզվի և պատմության ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում (հուլիսի 3-30),
  2. «Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչներ» դասընթաց (հուլիսի 3-16),
  3. Լրագրողների  վերապատրաստում (հուլիսի 3-16),
  4. Ազգային երգի ու պարի վարպետություն (հուլիսի 3-16):

 Բացի տեսական ու գործնական դասերից՝ կկազմակերպվեն նաև մշակութային միջոցառումներ, այցելություններ Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր, հանդիպումներ պետական, հասարակական, մշակութային գործիչների, հոգևոր այրերի հետ:

Scroll Up