Տեղի կունենա Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսություն

Դեկտեմբերի 9-ին, ժ.16:00-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ  տեղի կունենա Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսությունը (հասցեն` Վազգեն Սարգսյան 26/1, Էրեբունի պլազա բիզնես –կենտրոն, 9-րդ հարկ, «Էրեբունիե սրահ):

Կոմիտեի անցած ուղու վերաբերյալ ելույթով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Հանդիսությանը ներկա կգտնվեն կոմիտեի նախկին աշխատակիցներ, պետական, հասարակական գործիչներ, սփյուռքյան կառույցների ներկայացուցիչներ, գիտնականներ, մտավորականներ:

Scroll Up