Քննարկում՝ ՀՀ սփյուռքի նախարարությունում

Դեկտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն-քննարկում՝ Համահայկական խորհրդի ձևավորման սկզբունքների, գործունեության և «Հայերի վիճակն աշխարհում» առաջին զեկույցի վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, փոխնախարարներ Սերժ Սրապիոնյանն ու Վահագն Մելիքյանը, Բոխումի համալսարանի «Սփյուռք և ցեղասպանություն» հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Միհրան Դաբաղը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀՅԴ հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, «Նորավանք» ԳՀԿ գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը և այլք:
Մասնակիցները ներկայացրին վերոնշյալ թեմաների վերաբերյալ իրենց սեփական դիտարկումները, առաջարկությունները, որից հետո տեղի ունեցավ մտքերի փոխանակում և կառուցողական քննարկում: