Թուրք հայտնի գրող Քեմալ Յալչընի փաստագրական դրաման առաջին անգամ կներկայցվի Հայաստանում
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ հոկտեմբերի 14-17-ը Նյու Յորքի «Վլադիմիր Քոչարյան» թատերախումբը Հայաստանում առաջին անգամ կներկայացնի «Հոգիս ձեզմով կը խայտայ» փաստագրական դրաման՝ ըստ թուրք գրող Քեմալ Յալչընի համանուն գրքի:
Ներկայացումները տեղի կունենան հոկտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին Գյումրիի Վ. Աճեմյանի, հոկտեմբերի 15-ին, ժամը 19:00-ին՝ Վանաձորի Հ. Աբելյանի, հոկտեմբերի 17-ին, ժամը 19:00-ին՝ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվ. թատրոններում: