Տեղի կունենա ամերիկահայ բանաստեղծուհի Թամար Հովհաննիսյանի գրքի շնորհանդեսը
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 4-ին, ժամը 18:00-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի նախասրահում տեղի կունենա ամերիկահայ բանաստեղծուհի Թամար Հովհաննիսյանի՝ «Ես կին եմ, ես կղզի» գրքի շնորհանդեսը, որը իր նախորդ ժողովածուներից կազմված ընտրանիի ռուսերեն թարգմանությունն է:
Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, ոլորտի մասնագետներ, հյուրեր: