ՀՀ սփյուռքի նախարարությունում Վահե և Գոհար Թութունջյանները կներկայացնեն «Նոր Հալեպ» թաղամասի ամբողջականացված հատակագիծը

Նոյեմբերի 11-ին, ժ.17:00-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանի մասնակցությամբ կկայանա հավաք-հանդիպում սիրիահայերի հետ՝ «Նոր Հալեպ» թաղամասի ամբողջականացված հատակագիծն ու ճարտարապետական լուծումները ներկայացնելու նպատակով (հասցեն՝ Վ. Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, 9-րդ հարկ, «Էրեբունի» սրահ):

Հատակագծի հեղինակներն են Ճարտարապետների համահայկական ընկերակցության համանախագահներ Վահե և Գոհար Թութունջյանները, ովքեր կներկայացնեն «Նոր Հալեպ» թաղամասի արդիական և միջազգային չափանիշներին համապատասխան հատակագծի ճարտարապետական լուծումները:

Հանդիպմանը կմասնակցեն այն սիրիահայերը, որոնք ցանկություն են հայտնել եւ հաշվառվել են թաղամասում բնակարաններ ձեռք բերելու համար:

Scroll Up