Ռուսաստանում տեղի ունեցած ավիավթարի զոհերի թվում հայեր կան

Ռուսաստանի Իստրինսկի ջրամբարի մոտ տեղի ունեցած ավիավթարի արդյունքում զոհված բոլոր ինը անձանց ինքնությունը հնարավոր է եղել պարզել:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը` վկայակոչելով LifeNewsի աղբյուրներին, «Ռոբինսոն44» ուղղաթիռի եւ «Սեսնա» երկկենցաղ ինքնաթիռի բախման արդյունքում զոհվել է առնվազն երկու հայազգի: Զոհերի թվում եղել են երկու անչափահասներ: Թեթեւ ինքնաթիռում վթարի պահին են եղել օդաչու Միխայիլ Երմոլչեւը, ուղեւորներ` Լարիսա Մանուկյանը, Պարույր Մանուկյանը, անչափահաս Էրիկը (ազգանունը չի պարզվել), Աֆելիա Գ.ն (անչափահաս): Ուղղաթիռում, որը վարում էր փորձառու օդաչու, սպորտի վարպետ Վադիմ Բուխտիյարովը, եղել են Օլգա Բագրովան, Ելիզավետան (ազգանունը չի պարզվել) եւ Մեմեդ Ռազաեւը: Բոլոր ուղեւորներն ու օդաչուները զոհվել են: ԱԻՆ աշխատակիցներին հաջողվել է նրանց մարմինները հանել ջրից:
Ավիավթարը տեղի է ունեցել օգոստոսի 8-ի երեկոյան: