Հայտնիները միանում են #2015RTAG ակցիային (լուսանկարներ)
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործված այդ ոճրագործության մասին հանրային իրազեկմանն ու դատապարտմանն ուղղված «#2015RTAG. Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը» խորագիրը կրող նախաձեռնությունը շարունակում է նոր թափ հավաքել:
Ակցիային միացել են մի շարք հայտնիներ, որոնց թվում են այս տարվա «Մանկական եվրատեսիլի» հայաստանյան մասնակից Բեթթին և հայ գեղեցկուհի Գոհար Հարությունյանը:
Ի դեպ, Գոհար Հարությունյանը և «Ոսկե ձայն» կոչումին արժանացած հայազգի երգիչ Ռուբեն Էլբակյանը լուսանկարվել են խորհրդանշական վայրում՝ Փարիզում Կոմիտասի հուշարձանի մոտ: