Տեղի կունենա «Սփյուռք» ամառային դպրոց – 2015» ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը
Հուլիսի 10-ին, ժ.16:30-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց – 2015» ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը (հասցեն` ԵՊՀ, Ա.Մանուկյան 1, կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ):
Բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Մասնակիցներին կողջունեն ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները:
«Սփյուռք» ամառային դպրոցը մեկնարկում է հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներով, որին կմասնակցի 126 սփյուռքահայ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Լիբանանից, ԱՄՆ-ից, Ռումինիայից, Իտալիայից, Իսպանիայից և Չեխիայից:
Դպրոցում գործելու են դասընթացներ վեց ուղղություններով.
1.Հայոց լեզվի արագացված ուսուցում (հուլիսի 9 – օգոստոսի 1),
2.Կրթօջախների հայոց լեզվի ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում (հուլիսի 14 – օգոստոսի 1),
3.Սփյուռքի լրագրողների դասընթաց (հուլիսի 21 – օգոստոսի 1),
4.Ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վարպետության դասընթացներ (հուլիսի 21 – օգոստոսի 1),
5.Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց (հուլիսի 21 – օգոստոսի 1),
6.Սփյուռքում համայնքային գործի կազմակերպիչների դասընթաց (հուլիսի 26 – օգոստոսի 1):