Տեղի կունենա «Արի տուն» ծրագրի առաջին փուլի բացումը

Հունիսի 15-ին, ժ.10:00-ին տեղի կունենա ՀՀ ՍՆ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2015թ. ծրագրի առաջին փուլի բացման հանդիսավոր արարողությունը:

Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

 2015թ. ծրագրի շրջանակում նախատեսված է մինչև 1100 սփյուռքահայ երիտասարդի այց Հայրենիք: Ծրագիրը կիրականացվի 8 փուլով՝  հունիսի 14-ից օգոստոսի 29-ը: Այս տարի ևս «Արի տունը» կունենա 4-օրյա ճամբարային ծրագիր, որը կկազմակերպվի Ծաղկաձորում:

Առաջին փուլին կմասնակցեն 58 երիտասարդներ, որոնցից 38-ը՝ Հայաստան տեղափոխված սիրիահայեր են, իսկ 20-ը՝ 13-18 տարեկան պատանիներ ու աղջիկներ ՌԴ-ից, Բելառուսից, Թուրքմենստանից և ԱՄՆ-ից:

Մասնակիցների համար կցուցադրվի «Արի տուն» ֆիլմը, իրենց կատարումներով արիտունցիներին կողջունեն Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի սաները, «Մանկական եվրատեսիլ 2014» երգի մրցույթի Հայաստանը ներկայացրած Բեթթին և այլք:

Scroll Up