Հայոց ցեղասպանության վատիկանյան արխիվների մասին ակադեմիական հոդված է հրապարակվել Արգենտինայում
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Բուենոս Այրեսի «Լուիսա Հայրապետյան» հիմնադրամի անդամներն Արգենտինայի Սոցիալական թանգարանի համալսարանում ներկայացրել են նույն համալսարանի ամսագրում տպագրված Dossier Especial: Genocidio հոդվածաշարը, ըստ armeniangenocide100.org-ի՝ գրում է guiamenc.blogspot.com-ը:
Դրանում տարբեր վերլուծություններ են ցեղասպանությունների և հետևանքների մասին: Հայոց ցեղասպանության մասին «Իրավունքն ու ճշմարտությունը և Հայոց ցեղասպանության մասին Վատիկանի պատմական փաստաթղթերի կիրառումը» խորագրով հոդված է ներկայացրել Բուենոս Այրեսի համալսարանի պատմության պրոֆեսոր, մարդաբանության դոկտոր և հիմնադրամի անդամ Ալեքսիս Փափազյանը: