ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց հագուստի մոդելավորող սիրիահայ Գևորգ Շադոյանին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց սիրիահայ մոդելավորող դիզայներ Գևորգ Շադոյանին:

Նախարարը բարձր գնահատեց դիզայների հիմնած «Shadoyan fashion» նորաձևության տան գործունեությունը, որը ազգային տարազների հիման վրա ստեղծել է յուրահատուկ ոճ ՝ ավանդականի ու նորի հետաքրքիր համադրությամբ:

Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց Գևորգ Շադոյանին Մոսկվայում «Էսթեթ» նորաձևության շաբաթում «Արտասահմանյան լավագույն հավաքածու» մրցանակին արժանանալու կապակցությամբ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հավաքածուն կոչվում էր «Վերածնունդ»:

Գ. Շադոյանը ներկայացրեց Իրանում, Ավստրալիայում, Ամերիկայում և Ֆրանսիայում «Վերածնունդ» հավաքածուն ներկայացնելու իր ծրագրերն ու առաջիկա անելիքները:

Քննարկվեցին մայիսի 29-ին Երևանում կայանալիք ցուցադրության կազմակերպմանն առնչվող հարցեր:

Scroll Up