Վենետիկի բիենալեում կգործի Հայոց ցեղասպանության 100-­րդ տարելիցին նվիրված տաղավար

Հայկական սփյուռքի 18 արվեստաագետների աշխատանքներ կներկայացվեն Վենետիկի բիենալեին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, վկայակոչելով The Art Newspaper պարբերականը, տաղավարը նվիրված կլինի Հայոց ցեղասպանության 100­րդ տարելիցին: Հայկական տաղավարը կգտնվի Սուրբ Ղազար կղզում, որը հայ կաթոլիկ մենաստան է և Մխիթարյան միաբանության աթոռանիստը:

«Armenity» անունը կրող տաղավարը բաց կլինի մայիսի 6­ից հոկտեմբերի 18­ը և կներառի փարիզաբնակ, Թուրքիայում ծնված հայ արվեստագետ Սարգիսի աշխատանքները, ով միաժամանակ բիենալեին ներկայացնելու է Թուրքիան:

Տաղավարում ներկայացվող աշխատանքների շարքում Սարգիսը կներկայացնի երկու աշխատանք՝ «Danseuse doree en haut du toit» (2012) և «Atlas de Mammuthus Intermedius» (2014), որոնցից մեկը պարունակում է 150 հազար տարեկան մամոնտի ոսկոր: Իսկ թուրքական տաղավարում ներկայացվող աշխատանքը կրում է «Respiro» անվանումը և, արվեստագետի խոսքերով, այն միտված է հայացք գցելու դեպի մարդասիրություն:

Scroll Up