Արցախում մեկնարկեց ասմունքի համահայկական փառատոնը

Օգոստոսի 5-ին Արցախի Շուշի քաղաքում «Իմ Հայաստան» համահայակական փառատոնի շրջանակներում մեկնարկեց «Իմ Հայաստան» խորագիրը կրող ասմունքի օրերի միջոցառումը, որին մասնակցում է 87 պատանի և աղջիկ Լիբանանից, Իրանից, ԱՄՆ-ից, Վրաստանից, Սիրիայից, Արցախից և Հայաստանից:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի անունից մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Արմեն Անդրեասյանը՝ մաղթելով  անմոռանալի օրեր հայկական 2-րդ հանրապետությունում:

Օգոստոսի 5-6-ը բոլոր տարիքային խմբերը մասնակցեցին փառատոնի մրցութային փուլին՝  ներկայացնելով հայազգի գրողների ստեղծագործություններ:

Օգոստոսի 7-ին փառատոնի ժյուրին ամփոփեց մրցույթի արդյունքները:

Scroll Up