Ստեփան Գրքաշարյանը հյուրընկալվեց Սփյուռքի նախարարությունում

Սեպտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ավստրալահայ հասարակական ու մշակութային գործիչ, Հայ առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմական խորհրդի փոխնախագահ, Ստեփան Գրքաշարյանին և նրա տիկնոջը՝ Հիլդա Գրքաշարյանին:

Ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարարը բարձր գնահատեց ազգանվեր գործչի բազմամյա գործունեությունը՝ ի նպաստ օտար ափերում հայ ինքնության պահպանման:

Քննարկվեցին սեպտեմբերի 18-20-ը Երևանում կայանալիք Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին համայնքի մասնակցությանն առնչվող հարցեր:

Ստեփան Գրքաշարյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և հանգամանալից զրույցի համար, ներկայացրեց համայնքում առկա խնդիրները, իրականացվող ծրագրերը:

Scroll Up