ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց ֆրանսահայ բարերար Ռայմոն Եզեկելյանին

Հոկտեմբերի 7-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց իրավական մասնագիտությունների Հայ-ֆրանսիական ֆեդերացիայի համանախագահ, ֆրանսահայ բարերար Ռայմոն Եզեկելյանին, ում աջակցությամբ մի շարք  հայանպաստ ձեռնարկներ են իրականացվել ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Հայաստանում:

Նախարարը բարձր գնահատեց Եզեկելյանի հայրենանվեր աշխատանքները, նախարարության ծրագրերին աջակցելու  նրա պատրաստակամությունը և ներկայացրեց այն ձեռնարկները, որոնք ուղղված են համազգային խնդիրների լուծմանը: Հրանուշ Հակոբյանը Ռայմոն Եզեկելյանին հանգամանալից ներկայացրեց նաև «Հայերի վիճակն աշխարհում» տարեկան զեկույցը, այնտեղ արծարծված խնդիրները, հայկական սփյուռքի ընդհանուր պատկերը, առաջիկա անելիքները:

Հյուրը մեծ գոհունակություն հայտնեց Սփյուռքի նախարարության հայապահանությանը միտված ծրագրերի վերաբերյալ:

Զրույցի ընթացքում քննարկվեցին նախարարության առաջիկա ծրագրերում սփյուռքի համայնքների առավել ակտիվ ներգրավվածության հետ կապված հարցեր: Նախարարը կարևորեց, մասնավորապես հոկտեմբերի 20-24-ը նախարարության նախաձեռնությամբ իրկանացվելիք լրագրողների համահայկական 8-րդ համաժողվին՝ սփյուռքյան լրատվամիջոցների ղեկավարների և ներկայացուցիչների, ինչպես նաև օտար լրատվամիջոցներում աշխատող   ազգությամբ հայ լրագրողների մասնակցությունը:

Քննարկվեցին Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանն առնչվող այլ հարցեր:

Scroll Up