Ռուսաստանում տեղի ունեցած ավիավթարի զոհերի թվում հայեր կան

Ռուսաստանի Իստրինսկի ջրամբարի մոտ տեղի ունեցած ավիավթարի արդյունքում զոհված բոլոր ինը անձանց ինքնությունը հնարավոր է եղել պարզել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով LifeNews­ի աղբյուրներին, «Ռոբինսոն­44» ուղղաթիռի եւ «Սեսնա» երկկենցաղ­ ինքնաթիռի բախման արդյունքում զոհվել է առնվազն երկու հայազգի: Զոհերի թվում եղել են երկու անչափահասներ: Թեթեւ ինքնաթիռում վթարի պահին են եղել օդաչու Միխայիլ Երմոլչեւը, ուղեւորներ` Լարիսա Մանուկյանը, Պարույր Մանուկյանը, անչափահաս Էրիկը (ազգանունը չի պարզվել), Աֆելիա Գ.­ն (անչափահաս): Ուղղաթիռում, որը վարում էր փորձառու օդաչու, սպորտի վարպետ Վադիմ Բուխտիյարովը, եղել են Օլգա Բագրովան, Ելիզավետան (ազգանունը չի պարզվել) եւ Մեմեդ Ռազաեւը: Բոլոր ուղեւորներն ու օդաչուները զոհվել են: ԱԻՆ աշխատակիցներին հաջողվել է նրանց մարմինները հանել ջրից:

Ավիավթարը տեղի է ունեցել օգոստոսի 8-ի երեկոյան:

Scroll Up