Բասկերի խորհրդարանը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը և Թուրքիային կոչ արել ճանաչել այն
Բասկերի խորհրդարանը դատապարտել է Հայոց «սարսափելի» ցեղասպանությունը և Թուրքիայից պահանջել ճանաչել այն, ինչպես նաև կոչ է արել «հաշտություն հաստատել երկու երկրի միջև` ընդհանուր պատմության հիմունքով»: Այս մասին հայտնում է Artsakhpress-ը:
«Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել Առաջին աշխարհամարտի ժամանակ, երբ Օսմանյան կասրությունը հրահանգեց տեղահանել հարյուրավոր հայերի և արտաքսել զանգվածային երթով»։
Իսպանական Abc.es պարբերականի փոխանցմամբ՝ Բասկյան խորհրդարանի` այսօր կայացած լիագումար նիստի ավարտին ելույթ է ունեցել Պալատի նախագահ տիկին Բակարտխո Տեջերիան` ներկայացնելով պաշտոնական հայտարարությունը, որով «իր հարգանքն ու համերաշխությունն է հայտնում զոհերի ընտանիքներին», ովքեր այսօր դեռևս տառապում են կոտորածների հետևանքների պատճառով:
Հայտարարության տեքստում հիշատակվում է, որ «չնայած բազմաթիվ խնդրանքներին ու կոչերին` Թուրքիայի կառավարությունը պաշտոնապես չի ճանաչել այս պատմական ոճրագործությունը, որը համակարգված իրականացվել է որպես Ցեղասպանություն»:
Խորհրդարանը կոչ է արել «թափանցիկ և անկեղծ երկխոսության» սկսել թուրքերի և հայերի միջև «միասնական ապագա կառուցելու համար, որը թույլ կտա փակել պատմության այս ողբերգական գլուխը», ինչի համար կարևոր է հասկանալը, ճանաչումն ու արդարությունը: