Թուրքիայի քրդամետ կուսակցությունը կողմ է Հայաստանի հետ սահմանի բացմանը և ցեղասպանության ճանաչմանը

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»  (ԺԴԿ-HDP), որը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում 80 պատգամավորական մանդատ ձեռք բերելով, ներկայացված է Թուրքիայի ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ- TBMM),  հանդես է եկել հայամետ հայտարարություններով:

Թուրքական «Haberazerbaycan.com» լրատվակայքի փոխանցմամբ՝ ԺԴԿ-ի՝ արտաքին հարաբերությունների գծով փոխնախագահ Նազմի Գյուրը հայտարարել է, որ իր կուսակցությունը կողմ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը և սահմանի բացմանը:

Ըստ Ermenihaber.am-ի՝ Ռուսական «Р�?А Новости» լրատվական գործակալությանը հարցազրույց տված Գյուրը նշել է նաև, որ ԺԴԿ-ն ցանկանում է, որպեսզի Հայոց Ցեղասպանությունը ճանաչվի:

«Մենք կողմ ենք, որպեսզի կյանքի կոչվեն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման արձանագրությունները և սահմանը բացվի: Հայ-թուրքական հարաբերությունները պետք է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հետ կապված լինեն: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բանակցությունների ճանապարհով լուծեն հակամարտությունը: Մենք նաև ուզում ենք, որ ճանաչվի Օսմանյան շրջանում հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը», – նշել է Գյուրը:

Scroll Up