Լյուքսեմբուրգն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/05/xxxxxxxx.jpg)
Լյուքսեմբուրգի խորհրդարանը մայիսի 6-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև:
Այդ մասին Արմենպրեսսի հետ զրույցում ասել է Լյուքսեմբուրգի խորհրդարանի անդամ Լորեն Մոզարը՝ խոստանալով ավելի ուշ այլ մանրամասներ ներկայացնել: