Հռոմի Պապը բարոյականությունը վեր դասեց քաղաքականությունից. հայտարարություն

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը երախտագիտություն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին՝ Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, գրում է News.am-ը:
«Nouvelles d’Arménie»-ի փոխանցմամբ՝ ֆրանս-հայկական կազմակերպությունն իր հայտարարությունում ողջունում է այն, որ Հռոմի Պապը ոչ միայն դիմակայեց Թուրքիայի պետության ճնշմանը, այլև դատապարտեց ժխտումը:
«Հռոմի Պապը ևս մեկ անգամ արիության դաս տվեց՝ բարոյականությունը վեր դասելով քաղաքականությունից: Թող նրա օրինակին հետևեն համաշխարհային առաջնորդները, որպեսզի 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը դուրս գա անվերջանալի խավարից, որտեղ իրենց բոլոր ուժերով փորձում են մտցնել իրար փոխարինող թուրքական կառավարությունները: