Բուայեն ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացրել
Ֆրանսիայի պառլամենտի պատգամավոր Վալերի Բուայեն հերթական անգամ ներկայացրել է օրենքի նախագիծ, որը նախատեսում է քրեական պատիժ սահմանել 20-րդ դարի ցեղասպանություններն ու մարդկիության դեմ հացագործությունները ժխտողների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Nouvelles d’Armenie-ն:
Վալերի Բուայեն արդար չի համարել այն, որ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է թե՛ Հայոց ցեղասպանությունը, թե՛ հրեաների Հոլոքոստը, մինչդեռ քրեորեն պատժելի է միայն Հոլոքոսի ժխտումը:
«Բոլոր ցեղասպանությունների և մարդկության դեմ իրականացված հանցագործությունների ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունելու հրատապության մասին է վկայում Իրաքի արևելյան քրիստոնյաների հարցը, որը հրատապ է այսօր, և որը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը որակում է իբրև մարդկության դեմ հանցագործություն: Անհրաժեշտ է և հրատապ օրինականացնել ժխտումը»,- ասել է Բուայեն` ընդգծելով, որ իր ներկայացված նոր առաջարկում ժխտման պատիժն իրենից ենթադրում է ոչ թե ազատ արտահայտման սահմանափակում, այլ ժխտումը համարվում է հանցագործություն մարդկության դեմ: Ըստ ֆրանսիացի պառլամենտականի` դա մի կողմից կօգնի դուրս գալ այն փակուղուց, որում նախկին օրինագիծը հայտնվել էր Սահմանադրական խորհրդի կայացրած որոշման հետևանքով, իսկ մյուս կողմից էլ իրավական առումով կկարողանա պաշտպանել ցեղասպանությունների արդար հիշողությունը:
Մանրամասները՝ armenpress.am կայքում: