Դեսպան Փոլադյանի հանդիպումը Սիրիայի մշակույթի նախարարի հետ
Ապրիլի 8-ին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում ունեցավ Սիրիայի մշակույթի նախարար Իսսամ Խալիլի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ մշակութային համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Մտքեր փոխանակվեցին հայ-սիրիական բարեկամական և մշակութային հարաբերությունների հետագա ակտիվացմանն ու խորացմանն ուղղված միջոցառումների կազմակերպման վերաբերյալ:
Նախարարի խնդրանքով դեսպան Փոլադյանը հանգամանորեն ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվող միջոցառումները` շեշտելով այդ միջոցառումների կարևորությունը հայ ժողովրդի և մարդկության համար` որպես միջոց ցեղասպանությունների դատապարտման և նրանց կանխարգելման համար: