Բեռլինում տեղի կունենա բողոքի ցույց և երթ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
Ապրիլի 25-ին, ժ.14:00-ին Բեռլինում` Կանցլերի նստավայրի դիմաց, Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը, Հայ Առաքելական եկեղեցու գերմանահայոց թեմը եւ Գերմանահայկական միությունը համատեղ կանցկացնեն բողոքի ցույց` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Գերմանիայի հայ համայնքի կոչն ուղղված կլինի Գերմանիայի իշխանություններին` ճանաչելու եւ դատապարտելու 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը:
Այնուհետև ցուցարարները բողոքի երթով կշարժվեն դեպի Բրանդենբուրգյան դարպասներ:
Երթը կեզրափակվի հանրահավաքով:
Գերմանահայ համայնքի կողմից ստեղծված կոմիտեն հաստատել է իր կարգախոս-պահանջը` «Հիշի՛ր, միացի՛ր, պահանջի՛րե:
Կոմիտեն հայությանը կոչ է անում համախմբել ներուժը և մասնակցել Բեռլինում կայանալիք ցույցին: