21 երկիր պատնեշում են Էրդողանին «Հայոց ցեղասպանության եղելության» հարցով
«Հայերն Այսօրի» տեղեկացմամբ՝ islamist-movements արաբական կայք-էջը գրում է.
– Որքան մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ Ապրլի 24-ը, այնքան աշխուժանում են հուշ-երեկոները և ձեռնարկները՝ թեժացնելով միաժամանակ դրանց դեմ Թուրքիայի մերժողականությունը: Էրդողանը Անկարայում հանդիպելով իր երկրի դիվանագիտական ներկայացուցիչների հետ շեշտել է, որ ԱԳ նախարարությունը և համապատասխան կազմակերպությունները ողջ ուժով պետք է պայքարեն այս հավակնությունների դեմ: Այդ հանդիպման ժամանակ Էրդողանը պահանջել է ռազմավարական նոր ուղի որդեգրել՝ ընդդեմ Հայաստանի և Սփյուռքի հայերի կատարած աշխատանքների:
Մինչ այսօր Թուրքիան մերժում է ընդունել 1,5 միլիոն նահատակների իրողությունը: Այս առիթով Երուսաղեմի կաթոլիկների պատրիարք Ֆուադ Ալթաուալը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին ասել է, որ Թուրքիայի մերժողականության քաղաքականությունը շարունակվում է տասնամյակներ ի վեր, որին պետք է հաղթել ճշմարտության ուժով:
2015 թվականը կարևոր թվական է հայոց համար՝ 100-րդ տարելիցն է այն կոտորածների, որի համար հայ ժողովուրդը դիմանում է մեծ մարտահրավերով, անկախ նրանից, որ Թուրքիան ջանում է զոհերի թիվը նվազեցնել 300 հազարի, ասելով, որ կատարվածը Ցեղասպանություն չէր և բողոքում է այդ բառը գործածողների դեմ: Սակայն աշխարհի 21 պետություններ և այլ միջազգային հեղինակավոր կազմակերպություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: