Հայ վեհ ժողովուրդը հասկացավ` ինչպես ոտքի կանգնել. արաբ լրագրող
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/03/հայոց-ցեղասպանություն1.jpg)
«Ինչպե՞ս էին կարծում, որ կարող են բնաջնջե՞լ մի ամբողջ ժողովուրդ, նրանց գոռոզությունն անսահման էր և այս արարքն` անմարդկային»: «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ`այս մասին գրում է Սահար ալ Խուրին «Մասրաուի» կայքում:
Արաբ լրագրողի հոդվածի թարգմանությունն արաբերենից ներկայացնում ենք որոշ կրճատումներով.
Հայերը ընմբոստացան եւ պայքարեցին, դիմադրեցին մինչեւ վերջին շունչը` գիտակցելով, որ հորիզոնում պիտի ծագի արեւը եւ աստղերը կփայլեն, եւ այնտեղ պիտի կլինի իրենց զավակների ապագան:
Հայերը իրենց հարցը չմոռցան. ուր որ եղան այս լայնատարած աշխարհի մեջ, պահպանեցին իրենց լեզուն, կրոնը, սովորույթներն ու ավանդույթները, մեկը մյուսին նեցուկ կանգնեց և ներդաշնակորեն ապրեցին ուրիշ ժողովուդների հետ` գերազանց տեղ գրավելով նրանց մեջ:
Հայերը, լիբանանյան հասարակության մի շերտը լինելով, հասկացան նրա հետ շաղախվելու ձեւը:
Ես հայ չեմ, բայց սիրում եմ հայերին եւ շատ հիացած եմ այս միաբան եւ խաղաղասեր ժողովրդով, նրանք իրենց բոլոր վերքերով հանդերձ չհաձնվեցին ատելությանն ու նվաստացումին, նրանք հասկացան` ինչպես առաջ ընթանալ իրենց մշակույթով, գործով եւ հարատեւ ու տքնաջան աշխատանքով:
Ամենայն պարզությամբ ասում եմ, որ այս վեհ ժողովուրդը հասկացավ` ինչպես ոտքի կանգնել եւ այդ հորձանուտի միջից հաղթական դուրս գալ: