Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաժողով Բելգիայում

Մարտի 17-ին Բելգիայի Լիեժ քաղաքի համալսարանում «Մեսրոպ Մաշտոց» միության ղեկավար Լուսինե Ներսիսյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաժողով:

Ներկա էին Բելգիայում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչներ Արման Իսրայելյանը և Մեսրոպ Շաբոյանը, Հայ Առաքելական եկեղեցու հոգեշնորհ Տեր Զատիկ Վարդապետ Ավետիքյանը,  հայ համայնքի անդամներ, բելգիացի հյուրեր և արամեացիներ:

Համաժողովին ելույթ ունեցավ Լյուվենի կաթոլիկ համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների և արևելքի պատմության դոկտոր, Քաղաքակրթության, արվեստի և նամակների գիտահետազոտական ինստիտուտի նախագահ, պրոֆեսոր Բեռնաղ Կուլին:

Վերջինս խոսեց Հայոց ցեղասպանության և նրանից բխող հետևանքների մասին․ներկայացրեց  որոշ փաստեր, քարտեզներ և նկարներ:

Ելույթից հետո տրվեցին բազմաթիվ հարցեր տարբեր ազգի ներկայացուցիչների կողմից, որոնց պրոֆեսորը լիարժեք պատասխանեց:

Այնուհետև «Մեսրոպ Մաշտոց» միության ղեկավարները շնորհակալություն հայտնեցին պրոֆեսոր Կուլիին և  ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի՝ փոքրիկ հուշանվեր հանձնեցին:

Բելգիա5 Բելգիա4 Բելգիա3 Բելգիա2 Բելգիա

Scroll Up