ՀՀ սփյուռքի նախարարի հանդիպումները Սիդնեյում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/03/241.jpg)
Մարտի 19-ին աշխատանքային այցով Ավստրալիա մեկնած սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան ուրբաթ Մարտի 20-ին, Համազգայինի կենտրոնում հանդիպել է Սիդնեյի հայ համայնքի բորոլ միությունների, կուսակցությունների, առաքելական, կաթողիկե և ավետարանական եկեղեցիների ներկայացուցիչների հետ: Կողմերը քննարկել են հայապահպպանության, համայնքին վերաբերող խնդիրները եւ անդրադարձել են ցեղասպաննությանն 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։
Շաբաթ Մարտի 21-ի վաղ առավոտյան, Ալեքսանդր ամենօրյա վարժարանում, նախարարը մասնակցել է <Արևագալի> արարողությանը, որը կատարել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը։
Այնուհետև նախարարը այցելել է Համազգայինի Գոլստեն վարժարան, որտեղ հանդիպել է համայնքի բոլոր ամենօրյա և մեկօրյա դպրոցների տնօրեններին ու հայոց լեզվի ուսուցիչներին: Քննարկվել են դպրոցների խնդիրները՝ հայոց լեզուի, արևմտահայերենի, դասագրքերի և ուսուցիչների վերապատրաստման հարցերը:
Նախարարը հանդիպում է ունեցել նաև <Արարատ> և <Նաիրի> միությունների ներկայացուցիչների հետ։
Հրանուշ Հակոյան այցելած է հովհաննես թումանյանի անվան վարժարան։ Երեկոյան նախարարը ներկա է գտնվել կատակերգակ դերասան Աբո մանճիկյանի ներկայացմանը: Նախարարը նրան հրավիրել է ելույթով հանդես գալ Երևանում ու Գյումրիում: