Եվրանեսթ ԽՎ-ի պատվիրակությունը Հայաստանում քննարկում է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը

Մարտի 17-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ պաշտոնական հանդիպում և քննարկում հայկական և Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունների միջև: Այս մասին տեղեկացնում է  ՀՀԿ երիտասարդական կազմակերպության լրատվական ծառայությունը։ Այս մասին գրում է Tert.am-ը:

Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը խորհրդարանական համաժողով է, որը նպատակ ունի նպաստել Եվրամիության և Արևելյան Եվրոպայի գործընկերների հետ քաղաքական ասոցացմանը և խորացնել տնտեսական ինտեգրումը:

Եվրանեսթը փորձում է նպաստել Արևելյան գործընկերության ամրապնդմանը, զարգացմանն ու տեսանելիությանը, որպես մի հաստատություն, որը պատասխանատու է խորհրդարանական խորհրդատվության, վերահսկողության և մոնիտորինգի համար:

ՀՀ Կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ներկայացրեց կուսակցության պատմությունը, գործունեությունը և ներկայիս քաղաքական և տնտեսական իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում:

Այնուհետև ներկայացվեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձևը:
Քննարկվեցին հետագա համագործակցության հնարավորությունները:

Հիշեցնենք, որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը Հայաստանում է մարտի 15-ից և հանդիպումներ է ունեցել երկրի ազդեցիկ քաղաքական գործիչների հետ:

Scroll Up