Հայկական արմատներով տաղանդավոր սիրիացիները

www.masrawy.com կայք-էջում  Մուհամմեդ Քասիմ Ալ Խալիլը գրում է.

– Սիրիայի հայ քաղաքացիների պատմությունը շատ հին է: Ժամանակին Սիրիան կամուրջ էր հանդիսանում հայ ուխտավորների համար, որոնք ուղևորվում էին Երուսաղեմ: Այդ ուխտավորներից շատերը, հրապուրվելով քաղաքի գեղեցկությամբ և առևտրի զարգացման հեռանկարով, մշտական բնակություն հաստատեցին այնտեղ:

Ք.ա. 6-րդ դարում, երբ Դամասկոսը հռչակվեց Ամաուիական խալիֆայության մայրաքաղաք, շատ հայ իշխաններ տևական այցելություն էին կատարում այնտեղ:

Հայ և սիրիացի ժողովուրդների միջև առևտրական կապերը շարունակվեցին նույնիսկ Արաբական խալիֆայության անկումից հետո: Հայերը ժամանակի ընթացքում միաձուլվեցին Սիրիայի հյուսվածքին և դարձան նրա կենսունակ տարրը: Նրանք մեծ ներդրում ունեցան արվեստի, գրականության և մշակույթի զանազան ասպարեզներում. շատերը հանրաճանաչ դարձան հատկապես Հալեպում: Նրանցից հարյուրավորները նպաստեցին երաժշտության, նկարչության և մամուլի զարգացմանը:

Հոդվածագիրն այս առիթով նշում է բազմաթիվ հայ հանճարների անուներ. օրինակ՝ Գրիգոր Մագիստրոս (990-1059) և արաբագիր հայ գրողներ՝ Շահին Գանդին (17 դար.), Աբդուլլահ Ալ Սաբբաղ Ալ Հալաբին (18-րդ դար), Անտուան Խանճին (19-րդ դար.), Անդիբ Իսհաք (19-րդ դար), Գրիգոր Աճեմյան (20-րդ դար), Միխայել Գատիտ (20-րդ դար). Փոլս Գոշակչին (20-րդ դար), Եուսիք Գոշակչին (20-րդ դար) և շատ ուրիշներ:

20-րդ դարի երկրորդ կեսին Սիրիան ապրեց աշխույժ մշակութայի կյանք, երբ արաբերեն թարգմանվեցին հայ բանաստեղծների և արևելագետների գործերը, որոնցից հռչակավորը «Աբու Լալա Մահարի» քերթվածքն է, որը գրել է հռչակավոր գրող Ավետիք Իսահակյանը, իսկ արաբերեն է թարգմանել Խայր Ալ Դին Ասադդին՝ Բարսեղ Չաթոյանի օգնությամբ: Թարգմանությունը հրատարկվել է 1952 թվականին:

Հիշենք նաև, որ 1854 թվականին Ստամբուլում հրատարակված արաբերեն լեզվով առաջին թերթի՝ «Միրաաե Ալ Ահուալի» հիմնադիրը Ռիզք Ալլահ Հասունն էր, ով Հալեպից էր և հայկական արմատներ ուներ:

Հոդվածագիրը հիշում է նաև այլ անուններ, որոնք փայլուն տեղ են գրավել Սիրիայի տարբեր ասպարեզներում:

Թարգմանությունը՝ «Հայերն այսօրի»

Scroll Up