ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության կազմում նախարար Հրանուշ Հակոբյանը մեկնեց Քուվեյթի Պետություն

Մարտի 11-ին Քուվեյթի վարչապետի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը  պաշտոնական այցով մեկնեց Քուվեյթի Պետություն: Պատվիրակության կազմում է Սփյուռքի  նախարար Հրանուշ Հակոբյանը:  ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա Քուվեյթի Պետության էմիր Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահի, խորհրդարանի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմի, վարչապետ Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահի հետ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաև Քուվեյթի ներդրումային գործակալության, Առևտրաարդյունաբերական պալատի և Քուվեյթի հիմնադրամի ղեկավարության հետ:

 Այցի շրջանակում պատվիրակությունը կհանդիպի Քուվեյթի հայ համայնքի ներկայացուցիչներին:

Scroll Up