Կանադայի պառլամենտականներն այցելեցին ՀՀ սփյուռքի նախարարություն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/08/Untitled-160.jpg)
Օգոստոսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Կանադայի պառլամենտականներին:
Ողջունելով հյուրերին՝ նախարարը մասնավորապես նշեց. «Ուրախ եմ ձեզ ողջունել նախարարությունում և Հայաստանում: Առաջին անգամ եք եկել Հայաստան, վստահ եմ, որ շատ հետաքրքիր հանդիպումներ կունենաք: Ուրախ եմ, որ հայ-կանադական հանդիպումներն աշխուժացել են: Քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի աշխուժացումը կաևոր է Կանադայի հայկական համայնքի համար: Խորին շնորհակալություն եմ հայտնում Կանադայի իշխանություններին մեր ազգային ավանդույթները, լեզուն, ինքնությունը պահպանելու հնարավորության համար: Առանձնակի շնորհակալություն, որ Կանադայի պառլամենտը երկու պալատներով ընդունեց Հայոց ցեղասպանության փաստը: Պետք է պայքարել, որ աշխարհում երբևէ ոչ մի տեղ ցեղասպանություն չլինի: Եթե գնահատականը ճիշտ է տրվում, կարծում եմ , որ այն չպետք է կրկնվի: Մեզ համար Կանադան ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության լավագույն օրինակ է»:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և բարձր գնահատականի համար:
Քննարկվեցին հայ-կանադական կապերի զարգացման միտումների և հեռանկարների հետ կապված հարցեր: