Հայկազյան համալսարանում Հայոց ցեղասպանության 100-­րդ տարելիցին նվիրված հուշակոթող է բացվել

Բեյրութի Հայկազյան համալսարանի պարտեզում Հայոց ցեղասպանության 100­րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկի պատկերով հուշակոթող է բացվել` ներկայությամբ Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի, կրոնական առաջնորդների, Լիբանանի խորհրդարանի պատգամավորների, քաղաքական կուսակցությունների, ազգային կառույցների, լրատվամիջոցների ղեկավարների և ներկայացուցիչների:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառումը նախաձեռնել էր Լիբանանի «Հայրենակցական միությունների տիկնանց համախումբը»՝ Լիբանանի Հայոց ցեղասպանության 100­րդ տարելիցի միջոցառումները համակարգող կենտրոնական մարմնի հովանավորությամբ և Հայկազյան համալսարանի հետ գործակցությամբ: Մասնակիցներին իրենց խոսքն ուղղեցին Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոստյանը, Հայոց ցեղասպանության 100­րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական կոմիտեի ատենապետ Սեդա Խդշյանը և Լիբանանի «Հայրենակցական միությունների տիկնանց համախմբման» ատենապետ Մարո Բալաբանյանը:

Scroll Up