Սփյուռքի նախարարը շնորհավորել է «Նիդերլանդական Օրագիր» կայք էջին ու նրա ընթերցողներին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/12/01257.jpg)
«Նիդերլանդական Օրագիր»-ը գալիք՝ 2015 թվականի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական նամակ է ստացել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից: Նախարարը շնորհավորելով ու դրվատելով Նիդերլանդական Օրագրին, հետագա ստեղծագործական հաջողություններ է մաղթել նրա բոլոր համախոհներին ու ընթերցողներին:
«Ձեր կարևոր աշխատանքով և նվիրումով դուք բարձր եք պահում հայ լրագրողի անունն ու պատիվը, նպաստում հայ ինքնության ամրապնդմանն ու պահպանմանը»- ասված է շնորհավորագրում: Նախարարը վստահություն է հայտնել, որ այսուհետ օրագրի էջերում առաջնահերթ խնդիրների թվում կշարունակեն լինել հայապահպանության խնդիրները’ հայ ժողովրդի վերածննդի, նրա երկու հանրապետությունների զարգացման առաջընթացի ներկայացումը, ինչպես նաև մեր արդար դատի համար մղվող պայքարը, Հայաստանն ու նրա ժողովրդին արժանավայել ներկայացնելը:
«Նիդերլանդական Օրագիր» էլեկտրոնային թերթին ուղղված Հրանուշ Հակոբյանի շնորհավորական նամակը եզրափակվում է հետևյալ նախադասությամբ.«Թող Տիրոջ Աջը հովանի լինի Ձեզ, զորակցի Ձեր ազգանվեր ձեռնարկումներին և Սուրբ Ծննդյան Լույսն առաջնորդի մեր աշխարհասփյուռ ժողովրդին` միասնության ու համազգային ձեռքբերումների ճանապարհին»:
«Նիդերլանդական Օրագիր»-ը սիրով այս շնորհավորանքները փոխանցում է իր ընթերցողներին և հավաստիացնում, որ յուրաքանչյուր սփյուռքահայի թանկ է Մայր Հայրենիքը ու իրենից կախվածը պիտի անի’ բարդ այս ժամանակահատվածում նետված բարդ մարտահրավերները հնարավորինս հաղթահարելուն: