Դավթաշենում տեղի է ունեցել սիրիահայերի համար կառուցվող բազմաբնակարան շենքի հիմնարկեքը (տեսանյութ)

Երևանի Դավթաշեն վարչական շրջանում տեղի ունեցավ սիրիահայերի համար կառուցվող` սոցիալական նշանակության բազմաբնակարան շենքի հիմնարկեքի արարողությունը: Միջոցառմանը ներկա էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ, սիրիահայեր: Նշենք, որ շենքի շինարարությունն իրականացնում է «Խարբերտշին» ՓԲԸ-ն, ճարտարապետն է Ա. Աճեմյանը: 4 ամիս առաջ սկսված շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2016-ին: Կառուցվելիք 14 հարկանի շենքը նախատեսված է 78 ընտանիքի համար:   «Օգնիր եղբորդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Թաթուլ Հարությունյանի խոսքով` սիրիահայերն այստեղ բնակարաններ կարող են ձեռք բերել ինքնարժեքից ավելի ցածր գներով: Շենքն արդեն ունի 3 տասնյակից ավելի շահառու:

Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում:

Scroll Up