Հստակեցվում են սիրիահայերին բնակարան հատկացնելու սկզբունքները
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած «Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանն աջակցելու մասին» որոշման մեջ կատարել է փոփոխություն և լրացումներ, որոնց նպատակն է աջակցել «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ին` նշված թաղամասում կառուցվող բնակելի տների (բնակարանների) հատկացման և հատուցման կարգի մշակման հարցում` առաջարկելով որոշակի սկզբունքներ: Մասնավորապես, բնակելի տները (բնակարանները) կհատկացվեն կամավորության սկզբունքով` ՀԿ նախագահի և սիրիահայ ընտանիքների միջև կնքված պայմանագրերով, որոնցում կամրագրվեն մի շարք պայմաններ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից: