Ամերիկյան «Ամքոր» կազմակերպությունն աջակցում է սիրիահայ երեխաներին

Նոյեմբերի 6-ին  «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ում հերթական գեղեցիկ նախաձեռնությունն էր:

Ամերիկյան «Ամքոր» կազմակերպությունը հաճելի անակնկալ էր պատրաստել Հայաստանում ապաստանած սիրիահայ երեխաների համար:

Նախաձեռնության մասին որոշ պարզաբանումներ արեց «Ամքոր» ամերիկյան կազմակերպության հայկական մասնաճյուղի ծրագրերի կոորդինատոր Անահիտ Գասպարյանը.

«Ամռանը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը հրավիրել էր համաժողով, որին մասնակցում էին հայաստանյան և միջազգային կազմակերպություններ: Քաջատեղյակ լինելով Հայաստանում ապաստանած սիրիահայերի հիմնախնդիրներին՝ համաժողովի ժամանակ հարց բարձրացվեց, թե կազմակերպություններն ինչ նախաձեռնությամբ կարող են հանդես գալ:

2

Մեր կազմակերպությունը որոշեց անմասն չմնալ և կարողացավ մի փոքր գումար հայթայթել՝ մոտ 10 հազար ԱՄՆ դոլար»:

«Ամքոր» կազմակերպությունը դիմել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի ղեկավար տիկին Լենա Հալաջյանին՝ պարզելու համար, թե այդ գումարով ինչ կարող են անել՝ հաշվի առնելով արդի կարիքները:

1460204_702434939768939_1491593521_n

Փոխադարձ համաձայնությամբ որոշվել է այդ գումարով 7-14 տարեկան մոտ 400 երեխաների համար բաճկոններ պատվիրել: «Որոշեցինք գույները, ձևերը, և,  փառք Աստծո, շատ գեղեցիկ նմուշներ ստացվեցին»,-ասաց տիկին Անահիտը:

Բաճկոնները պատվիրվել են հայկական «Տոսպ» ֆաբրիկայում:

«Հասկանում ենք, որ այնքան էլ մեծ օգնություն չէ, բայց ուրախ ենք, որ կարողացանք մի փոքր թեթևացնել սիրիահայ մեր հայրենակիցների հոգսը»,- նշեց տիկին Անահիտն ու հավելեց, որ հնարավոր է՝ առաջիկայում  «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի հետ այլ ծրագիր ևս իրականացնեն՝ ի շահ Հայաստանում ապաստանած սիրիահայերի:

Աջակցության փաթեթի մեջ ներառվել են նաև գունավոր ծածկոցներ, նորածնի պարագաներ, հիգիենայի փաթեթներ,  գրենական պիտույքներ որը տրամադրել են «Ամքոր» կազմակերպության հումանիտար աջակցության բաժինը և Հալեպի ՀԲԸՄ շրջանավարտների լոսանջելեսյան հանձնախմբի անդամները:

1391532_702435513102215_950046756_n

Scroll Up