Ցեղասպանության 100-ամյակ. Լոս Անջելեսը միջոցներ է հատկացրել նախագծերի համար

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը 1,7 մլն դոլար է հատկացրել արվեստի ոլորտում տարբեր նախագծերի, այդ թվում Փոքր Արմենիա թաղամասում գեղարվեստական նախագծերի համար, որոնք նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ը՝ վկայակոչելով  MyNewsLA.com կայքը, Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը հաստատել է ողջ քաղաքի տարածքում գեղարվեստական նախագծերի համար 1,7 մլն դոլարի հատկացման պլանը:

Դրամական միջոցները կօգտագործվեն տարբեր ծրագրերի համար, այդ թվում Հայոց ցեղասպանությանը նվիրված որմնանկարները վերանորոգման, Հարավային Լոս Անջելեսի կենտրոնական պողոտայի երկայնքով գեղարվեստական ինստալացիաների տեղադրման համար, որտեղ ամեն տարի ջազային փառատոն է անցկացվում:

Scroll Up