Դոհայի համայնքը միացավ «Հայոց ցեղասպանության հետևանքով միլիոնավոր մանուկներ լույս աշխարհ չեկան» ծրագրին

Դոհայի (Քաթար) համայնքի երեխաները միացել են ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Հայոց ցեղասպանության հետևանքով միլիոնավոր մանուկներ լույս աշխարհ չեկան» խորագրով ծրագրին, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Դոհայի համայնքում Ցեղասպանության հուշարձան չկա, այնուամենայնիվ համայնքը միացել է ծրագրին:

Կոչ ենք ուղղում Սփյուռքի և Հայաստանի բոլոր դպրոցներին, կազմակերպություններին, որ նրանք նույնպես իրենց մասնակցությունը բերեն համահայկական այս ծրագրին: Ընդամենը պետք է տպել համապատասխան գրությամբ պաստառը, տալ երեխայի ձեռքը և լուսանկարել իր բնակության վայրում գտնվող (եթե հնարավոր է) Ցեղասպանության հուշարձանի մոտ։

Մեր նպատակն է 1,5 միլիոն երեխաների կողմից բարձրացվող այս բողոքը խարան դարձնել թուրքի ճակատին:

Լուսանկարներն ամբողջությամբ կարող եք տեսնել այս ծրագրի համար ստեղծված facebook-յան էջում:

Scroll Up