Հունաստանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը կհիշատակեն նաեւ մշակութային միջոցառումներով

Հունաստանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նախաձեռնությունների շարքում մեծ տեղ է հատկացված մշակութային միջոցառումներին: Հունաստանի Համազգային կրթական եւ մշակութային միությունը առաջիկա երկու ամսվա ընթացքում նախատեսել է իրականացնել մի շարք մշակութային ծրագրեր: Այս մասին հայտնում է Հունաստանում հրատարկվող «Ազատ օր» պարբերականը:
Հաջորդ տարի նախատեսվում է անցկացնել մեծ թվով միջոցառումներ, որոնք այս պահին նախապատրաստական աշխատանքների փուլում են:
Դեկտեմբերի 14-ին Համազգայինի «Նանոր» պարախումբը Վիրոնայի հրապարակում հանդես կգա պարային ներկայացումներով, որին կմասնակցեն քաղաքապետարանի փողային նվագախումբը, Կրետե կղզու եւ տեղական վարժարանների պարախմբերը։
Դեկտեմբերի 19-ին Աթենքում կկայանա «Կոմիտաս, եկել եմ» ներկայացումը` Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի բեմադրությամբ:
Հունվարի 18-ին Աթենքի թատերասրահում Հունաստանի Կենտրոնական հանձնախմբի նախաձեռնությամբ կազդարարվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների սկիզբը: Զեկույցներից բացի, նախատեսվում է նաեւ գեղարվեստական միջոցառում` Հունաստանի Համազգայինի «Հակոբ Փափազյան» քառաձայն երգչախմբի եւ «Նաիրի» պարախմբի մասնակցությամբ։