Հայերենի հեռուստադպրոցն այսուհետ կհեռարձակվի շաբաթական երեք անգամ
Դեկտեմբերի 8-ից «Հեռավար քոլեջ» ծրագիրը հեռարձակվում է շաբաթական երեք անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ՝ ժամը՝ 2200-ին: Մինչև տարեվերջ հեռարձակվող դասաժամերի ընդհանուր թիվը կկազմի 34: Ծրագիրը կշարունակվի նաև 2015թ.-ին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ից Հանրային հեռուստաընկերության արբանյակային հեռուստաալիքով մեկնարկել է ՀՀ սփյուռքի նախարարության և ՀԲԸՄ-ի հայոց լեզվի հեռուստադպրոցի «Հեռավար քոլեջ» ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և ՀԲԸՄ-ի աջակցությամբ:
ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչությունից տեղեկացնում են, որ քննարկվում է նաև արևմտահայերենի հեռուստադասընթացի կազմակերպման հարցը: