Հայաստանի 100 հայտնի մարդիկ սիրիահայ 100 երեխաների համար ամանորյա նվերներ են պատրաստում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի նախաձեռնությամբ և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության համագործակցությամբ իրականացվում է յուրահատուկ ծրագիր` «100 հայտնիները` սիրիահայ 100 երեխաների համար»:

Ծրագրի շրջանակներում Հայաստանի 100 հայտնի մարդիկ, Հայաստանի մարզերում և Երևանի ծայրամասերում բնակություն հաստատած 100 սիրիահայ երեխաների համար «հարյուր» խորհրդանշական թվով ամանորյա նվերներ պետք է պատրաստեն:

«100 հայտնիները` սիրիահայ 100 երեխաների համար» ծրագրի գլխավոր գործընկերը «Ջամբո» ռեստորան-զբոսայգին է: Վերջինիս սեփականատեր Արտյոմ Վարդանյանը դեկտեմբերի 23-ին 100 սիրիահայ երեխաների հյուրընկալելու է «Ջամբո» ռեստորանում, որտեղ նրանց բազմաթիվ անակնկալներ է սպասվում: Երեխաները կծանոթանան հայկական լավաշի պատրաստման եղանակին, կտեսնեն տեղի կենդանիների խաղերը, հատկապես Միմի կապիկի զվարճալի շարժումները, կլսեն ծրագրին մասնակից երգիչ-երգչուհիների կատարումները: Իսկ միջոցառման ավարտին կստանան իրենց ամանորյա նվերները:

Ծրագրին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել` Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Հասմիկ Կարապետյանը, Ալլա Լևոնյանը, Զարուհի Բաբայանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Սոնա Շահգելդյանը, Նազիկ Ավդալյանը, Արթուր Աբրահամը, Տիգրան Ներսիսյանը, Նելլի Խերանյանը, Արամեն, Լեյլա Սարիբեկյանը, Սիպիլը, Սիլվա Հակոբյանը, Միհրան Ծառուկյանը, Vitamin ակումբի տղաները, Ռուբեն Սասունցին, Հրաչ Մուրադյանը, Գոհար Հարությունյանը, Լուսինե Բադալյանը, Ժակը, Դալիթան, Անգելինա Գասպարյանը, Քրիստինե Պեպելյանը, Աիդա Սարգսյանը, Լուիզա Ղամբարյանը, Լուիզա Ներսիսյանը, Իրինա Թովմասյանը, Լուսինե Թովմասյանը, Մկրտիչ Արզումանյանը (Մկո), Ավետ Բարսեղյանը, Արմինկան, Արտավազդ Ամիրյանը, Տիգրան Պետրոսյանը, Գայանե Ասլամազյանը, Արտյոմ Վարդանյանը  և այլք:

«Հայերն այսօրը» շարունակում է կապ հաստատել այլ հայտնի մարդկանց հետ` ապահովելու համար նրանց մասնակցությունը: Ընդհանրապես, ծրագրին մաս կազմելու առաջարկը կընդունվի մեծ սիրով:

Նշենք, որ օրեր առաջ ծրագրի մեջ ընդգրկեցինք նաև 18 ուկրաինահայ երեխաների, ովքեր երկրում տիրող անկայուն վիճակից հետո տեղափոխվել են Հայաստան:

«100 հայտնիները` սիրիահայ 100 երեխաների համար» ծրագիրը ՀՀ սփյուռքի նախարարության հերթական նախաձեռնությունն է` ուղղված Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը:

jambo

Scroll Up