Իրանահայ լեռնագնաց Ալֆրեդ Կարապետյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաստառ է տեղադրել Կիլիմանջարոյի գագաթին

Իրանի  Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպության (Հ.Մ.Ա.Կ.-ի) մարզական միության անդամ, լեռնագնաց Ալֆրեդ Կարապետյանը սեպտեմբերին  բարձրացել է Աֆրիկա մայրցամաքի ամենաբարձր կետ՝ Կիլիմանջարոյի գագաթը (5895 մ.)։

Ալֆրեդ Կարապետյանն այնտեղ  տեղադրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաստառ, եռագույն դրոշ և Հ.Մ.«Արարատ»Կ.-ի հիմնադրման ու գործունեության 70-ամյակի առթիվ հուշադրոշ:

Նա այս նվաճումը նվիրել է 1915 թվականի Ցեղասպանության նահատակների ընտանիքներին:

13161_325281984324451_6907958942519454158_n - Copy 149375_325281970991119_2773040846385369167_n - Copy 10628385_325281824324467_5196917434530340268_n

Scroll Up