Թուրքիայում ակտիվիստները քննարկել են Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/07/161618.jpg)
Թուրքիայում «Ոչ ասենք ռասիզմին եւ ազգայնականությանը» շարժումը հուլիսի 6-ին կազմակերպել է կոնֆերանս, որի ժամանակ հասարակության առաջադեմ ակտիվիստների մասնակցությամբ քննարկվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ արվելիք քայլերը։
Ստամբուլի հայկական Ակոսի փոխանցմամբ՝ «Ոչ ասենք ռասիզմին եւ ազգայնականությանը» շարժման կողմից 2 կազմակերպված կոնֆերանս-քննարկումների ժամանակ ներկայացվել են նախորդ տարիներին Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված աշխատանքները եւ առաջարկ արվել՝ ներկայացնելու եւ քննարկելու Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ արվելիք քայլերը: Նշվել է, որ նախաձեռնության նպատակն է օրակարգ բերել Հայոց ցեղասպանության խնդիրը, ստեղծել բաց քննարկումներ բոլոր ցանկացողների մասնակցությամբ:
Քննարկման ժամանակ որոշվել է Ցեղասպանության ճանաչումը օրակարգում պահելու համար մի շարք քայլեր իրականացնել.
Տաղավարներ տեղադրել
Կազմակերպել ստորագրահավաքներ
Կազմակերպել ցուցահանդեսներ, սեմինարներ
Հիշյալ նախաձեռնությունների համար ստեղծել կայք
Նախաձեռնության իրականացման համար ստեղծել 5-ից 10 մարդու մասնակցությամբ հանձնաժողով եւ ավելի մեծ կազմ ունեցող խորհրդատվական մարմին
Այս որոշումներից հետո մասկիցներն առաջարկել են հետեւյալը.
Նախաձեռնության օգատակարությունը բարձրացնելու համար ակտիվորեն օգտագործել սոցցանցերը
Ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած դեպքերի մասնավոր եւ կոնկրետ նկարագրությունների ներկայացում
Արված աշխատանքները ներկայացնել միջազգային հանրությանը
Կատարել աշխատանքներ Թուրքիայի ողջ տարածքում
Աշխատանքներ իրականացնել փողոցների վերանվանման ուղղությամբ
Պետք է ցույց տալ այն բացը, որը հետեւանք է հայերի բացակայության
Պետք է խորհրդարանին ներկայացնել օրենքի նախագիծ
Նշենք, որ «Ոչ ասենք ռասիզմին եւ ազգայնականությանը» շարժումն ամեն տարի Թուրքիայի տարբեր քաղաքաներում ապրիլի 24-ին կազմակերպում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սգո միջոցառումներ։
News.am