ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորել է «Աբովյան» մշակութային միության ղեկավար պարոն Մաթո Հախվերդյանին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/10/Untitled-146.jpg)
Հարգելի պարոն Հախվերդյան,
ՀՀ սփյուռքի նախարարության և անձամբ իմ անունից սիրով և ջերմությամբ ողջունում եմ Ձեզ և շնորհավորում «Աբովյան» մշակութային միության 30-ամյա հոբելյանը:
Բարձր եմ գնահատում «Աբովյան» մշակութային միության դերը հայկական մշակույթի և հայ ինքնության պահպանման գործում, ինչպես նաև կարևորում միության նյութական և հոգևոր ներդրումը Նիդերլանդների հայ համայնքի համախմբման գործում:
Լիահույս եմ, որ միությունը Ձեր գլխավորությամբ դեռ երկար տարիներ կշարունակի իր ազգապահման կարևոր գործունեությունը՝ նիդերլանդաբնակ մեր հազարավոր հայրենակիցներին սերմանելով հայեցի մտածողություն, հայկական արժեքներ՝ պահպանելով հայ մշակույթն ու պատմությունը:
Կրկին շնորհավորում եմ Ձեզ և միության ստեղծագործական խմբին, մաղթում ուժ, եռանդ Ձեր հայրենանվեր գործում, ինչպես նաև երկարամյա բեղուն գործունեություն՝ ի շահ հայ ժողովրդի և Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման և հզորացման:
Հարգանքով `
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ