Կիևի հայկական դպրոցում կրկնակի տոն էր

Կիևի հայ համայնքի կիրակնօրյա դպրոցի աշակերտների հրճվանքն անսահման էր, երբ սեպտեմբերի 21-ին` ՀՀ անկախության տոնի օրը, հրաշալի պարգևներ ստացան Հայրենիքից. պատկերազարդ գրքեր, դասագրքեր և ուսումնաօժանդակ նյութեր:

Այդ ամենը նրանց  ուղարկվել էր Հայաստանից`  ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից: «Խորին շնորհակալություն ու երախտագիտություն ենք ուզում հայտնել  Հրանուշ Հակոբյանին  և Նախարարության աշխատակազմին` ազգանվեր և ազգապահպան գործունեության համար: Վստահ ենք, որ երեխաներն էլ ավելի մեծ ցանկությամբ և եռանդով կսովորեն հայերեն և կդառնան մեր ազգի արժանի ժառանգները»,-ասված է Կիևի հայ համայնքի կիրակնօրյա դպրոցի կողմից «Հայերն այսօր»-ին ուղարկված հաղորդագրության մեջ:

Scroll Up